Նոյեմբեր 28 2016

Ուտելիքը կուլտ մի դարձրեք, Շուրա՛

Ուտելիքը կուլտ մի դարձրեք, Շուրա՛

Ցածր եկամուտ ունեցող երկրները, ինչպես Չադը և Մալին, 

ունեն առողջ սննդակարգի պահպանման լավագույն ցուցանիշները:


Սննդի սպառումն աճում է ողջ աշխարհում, զուգընթաց` մեծանում է գեր բնակչության թիվը, որովհետև, ըստ վիճակագրական տվյալների, առողջ սննդակարգի գործածումը նվազում է: 


Իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել, թե ինչ տեսակի մթերք է առավել հաճախ օգտագործվում, որ երկրներն են ավելի առողջ ու անառողջ սնվում: Ուսումնասիրության հիմք են ընդունվել մոտավորապես հինգ տասնամյակի ընթացքում հավաքված տվյալներ՝ ավելի քան 209 երկրի կտրվածքով: 


Հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ բարձր եկամուտ ունեցող պետությունները, ինչպես ԱՄՆ-ը, Կանադան, արևմտաեվրոպական երկրները, Ավստրալիան և Նոր Զելանդիան, ունեն ավելի լավ սննդակարգեր՝ հիմնված առողջ ապրանքների վրա: Միաժամանակ` Արևադարձային Աֆրիկայի երկրները և ասիական որոշ երկրներ, այդ թվում` Չինաստանը և Հնդկաստանը, վերջին երկու տասնամյակում սննդակարգի բարելավում չեն ունեցել: Մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրները, ինչպես Չադը և Մալին, ունեն առողջ սննդակարգի պահպանման լավագույն ցուցանիշները:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լիարժեք սնունդը պետք է պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ և հեղուկ: Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինի սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերք: Սնունդը պետք է բազմազան լինի թե՛ օրվա, թե՛ շաբաթվա սննդակարգում: Հետազոտողները հույս ունեն, որ իրենց բացահայտումները կարող են ազգերին օգնել նվազեցնել առողջության և տնտեսության հետ կապված ռիսկերը անառողջ սննդի պարագայում:


Dhaval Dave, Nadia Doytch, Inas Kelly. “Nutrient intake through time 

and across regions”