Նոյեմբեր 28 2016

Ուսանողությունը` սոցիալական լուրջ բեռի տակ

Ուսանողությունը` սոցիալական լուրջ բեռի տակ

Ըստ մասնագետների` բարձրագույն կրթությունը կարիք ունի ավելի մեծ ներդրումների, որոնք հետագայում կվերածվեն տնտեսության մեջ խոշոր ներդրման:


Բանկերից վարկավորման արդյունքում, անխոս, շատ են կուտակվում պարտքերը: Սրանց շարքում հատկապես առանձնանում է «ուսանողական պարտք» կոչվածը: Բոլոր ուսանողները, ովքեր ցանկություն ունեն սովորել բուհերում, սակայն կրթության համար վճարելու հնարավորություն չունեն, կոնկրետ ծրագրի շրջանակներում կարող են ստանալ ուսանողական վարկեր` առավել բարենպաստ պայմաններով: Սահմանված նպատակին հասնելու համար պետությունն իրականացնում է որոշ ծրագրեր, որոնց շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում է ապահովում: 


Մասնագետները փաստում են, որ վերջին 20 տարում ԱՄՆ-ում ուսանողական պարտքի զգալի աճ է արձանագրվել: Այս թեման չէր կարող վրիպել փորձագետների ուշադրությունից: Իրականացվել է հետազոտություն` պարզելու, թե ուսանողական պարտքի նման աճն ինչ ազդեցություն է ունենում վարկառուների և տնտեսության վրա:  


Անցկացված ուսումնասիրությունները մասնագետներին թույլ են տալիս փաստել, որ օրինակ` միջին եկամուտ ունեցող ուսումնական հաստատությունում ուսանողական վարկերը ենթադրում են պարտքի կուտակման սակավ ռիսկային գոտի: Ավագ դպրոցի շրջանավարտներին տրամադրվելիք վարկի չափը համեմատաբար բարձր է, քան բակալավրիատի աստիճան ունեցողներինը: Այս տեսանկյունից ուսումնասիրության հեղինակները նշում են, որ բարձրագույն կրթությունը կարիք ունի ավելի մեծ ներդրումների, որոնք հետագայում կվերածվեն տնտեսության մեջ խոշոր ներդրման: 


Հետազոտության արդյունքում հեղինակները հանգել են եզրակացության, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ԱՄՆ-ում ուսանողությունը սոցիալական լուրջ բեռի տակ է: Պետք է նշել, որ կառավարության իրականացրած քայլերն այդ ուղղությամբ նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին: Սակայն, այնուամենայնիվ, այս առումով բացեր դեռևս կան, հետևաբար` կառավարությունը պետք է առավել մեծ ջանքեր ներդնի` հնարավորինս մեղմելու ուսանողների սոցիալական բեռը: 


Sandra Black, Amy Filipek, Jason Furman, Laura Giuliano, Ayushi Narayan,

“Student loans and college quality: Effects on borrowers and the economy”