Նոյեմբեր 17 2016

Մշակութային քաղաքատնտեսություն և էթնիկ պատկանելություն

Մշակութային քաղաքատնտեսություն և էթնիկ պատկանելություն

Էթնիկ բազմազանությունն ինքնին չի ենթադրում սոցիալական բախում,

դրան հանգեցնում է մշակութային տարբերությունների համընկնումը էթնիկին:


Փախստականների ահագնացող ալիքը ողջ աշխարհում առաջացնում են մի շարք խնդիրներ: Կեցության հարցից մինչև նոր միջավայրին ինտեգրումը կարիք ունեն մասնագիտական միջամտության: Փախստականների ներկա ճգնաժամն ուսումնասիրելով՝ մասնագետները փորձում են բացահայտել, թե ինչպես է էթնիկ և մշակութային տարբերությունն ազդում սոցիալական համախմբվածության վրա: Այս թեմայով իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր նաև պարզել, թե ինչ կապերով են միմյանց կապված էթնիկ ծագումն ու մշակույթը: 


Իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ համաշխարհային տվյալներով՝ էթնիկ և մշակութային ինքնությունների միջև քիչ են համընկնումները: Այնուամենայնիվ՝ պետք է փաստել նաև, որ էթնիկ բազմազանությունն ինքնին չի ենթադրում սոցիալական բախում: Միայն այն ժամանակ, երբ մշակութային տարբերությունները համընկնում են էթնիկին, մեծանում է բախման հավանականությունը: 


Հեղինակները ներկայացրել են սոցիալական անհանդուժողության տանող երեք ուղի՝ մշակութային հակամարտություն, էթնիկ հակամարտություն, մշակույթի և էթնիկ ծագման համընկնում: Ուսումնասիրության արդյունքում մասնագետներն առաջադրել են մի քանի եզրակացություն: Այսպես, «էթնիկ բազմազանություն» տերմինը չի կարող հանդես գալ որպես մշակութային բազմազանության փոխարինող, քանի որ դրանք սկզբունքորեն տարբեր են: Էթնիկ խմբերի միջև տարբերությունը բացատրվում է այն բանով, որ ուսումնասիրվում է մշակութային ոչ համասեռ հասարակության 1.2%-ը միայն: Հետևաբար՝ դժվար է արդյունքում հասկանալ, թե կոնկրետ մշակույթի դրսևորումը հասարակության որ հատվածին է պատկանում: Սակայն մասնագետները հույս են հայտնում, որ էթնիկ տարբերությունների արատավոր հետևանքները մոտ ապագայում կվերանան երկրների առավել ժողովրդավար դառնալու արդյունքում:


Klaus Desmet, Ignacio Ortuño-Ortin, Romain Wacziarg. “Breakdowns 

of social consensus: The political economy of culture and ethnicity”