Նոյեմբեր 15 2016

Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը՝ տնտեսական փակուղում

Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը՝ տնտեսական փակուղում

Դրանք համարվում են ֆինանսական ոչ այնքան զարգացած համակարգում տնտեսական ցածր խնայողությամբ բնակավայրեր:


Տնտեսական խնդիրներն ու դրանց կարգավորումը համարվում են ողջ աշխարհի թիվ մեկ մտահոգությունը: Դրանց լուծման համար ծախսվում են աննկարագրելի մեծ գումարներ: Պատճառը մեկն է. երկրի տնտեսական կայունությունն է ապահովում մյուս ոլորտների համակարգային առաջընթացը, այն ունի և՛ արտաքին, և՛ ներքին ռազմավարական լուրջ նշանակություն: Չնայած այս հարցի գլոբալ լինելուն, մասնագետները նշում են, որ հատկապես Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանը հայտնվել է տնտեսական փակուղում: Այն առավելապես արտահայտված է խնայողությունների ցածր մակարդակի և դրանց պասիվ օգտագործմամբ: 


Իրականացվել է ուսումնասիրություն՝ պարզելու, թե արդյոք այս խնդիրն ահագնանում է՝ հաշվի առնելով ֆինանսական ներկա իրավիճակը: Դիտարկումները փաստել են, որ տվյալ տարածաշրջանում ՀՆԱ-ի ցուցանիշը 10-15%-ով պակաս է, քան օրինակ՝ Ասիայի առավել ակտիվ զարգացող երկրներինը: Իրականացված հետազոտության արդյունքում մասնագետները եզրահանգել են, որ կառավարությունը պետք է ապահովի ֆինանսական առավել բարենպաստ միջավայր և առավել կայուն դարձնի ֆինանսական համակարգը: Զուգահեռաբար՝ անհրաժեշտ է նաև «վերակենդանացնել» կենսաթոշակային գործող համակարգը: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ Լատինական Ամերիկան և Կարիբյան կղզիները համարվում են ֆինանսական ոչ այնքան զարգացած համակարգում տնտեսական ցածր խնայողությամբ բնակավայրեր:


Ուսումնասիրության արդյունքում առաջադրվել է ռազմավարական նշանակության մի քանի հարց.

կառավարությունը պետք է ստեղծի առաջխաղացման բարենպաստ միջավայր, 

կառավարությունը խնայողությունը կարող է խթանել ավելի արդյունավետ եղանակով,

կառավարությունը պետք է դյուրացնի ֆինանսական համակարգի զարգացումը, որն էլ կարող է ներդրումների պարարտ հող հանդիսանալ,

Լատինական Ամերիկայի և Կարիբյան կղզիների բնակիչները պետք է իրենց մեջ զարգացնեն խնայողության մշակույթը:


Eduardo Cavallo, Tomás Serebrisky. “Saving for development: 

Fixing the saving problem in Latin America and the Caribbean”