Նոյեմբեր 04 2016

Ինքնուրույնություն և բանկային ռիսկ

Ինքնուրույնություն և բանկային ռիսկ

Եվրոպական երկրների ղեկավարությունները փակուղային իրավիճակում են հայտնվել` կապված Բանկային միության կայացման հետ:


Բանկային համակարգում գլուխ բարձրացրած խնդիրները անհանգստության ալիք են առաջացնում ողջ աշխարհում: Եվրոպական երկրների ղեկավարությունները նույնպես փակուղային իրավիճակում են հայտնվել` կապված Բանկային միության կայացման հետ: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է բանկային ինքնիշխան ընթացակարգերի կանոնակարգմամբ: 


Այս թեմայով իրականացվել են մի շարք հետազոտություններ: Դրանցից մեկը ներկայացնում է եվրոպական տնտեսագիտական մտքի վերջին արգասիքը: Ուսումնասիրությունն անդրադառնում է բանկերի և ինքնիշխան (սուվերեն) ռիսկերի փոխհարաբերությանը կամ այլ կերպ ասած` ճգնաժամի ընթացքում ինքնիշխան ռիսկի աճին: 


Իրականացված ուսումնասիրությունը, բացի վերը նշվածից, միտված էր նաև Բանկային միության կայացմանը: Չնայած պարբերական բարեփոխումները հաճախ ապահովում են դրական արդյունք ընդհանուր նպատակի համար, մասնագետները քիչ հավանական են համարում կենսական նշանակություն ունեցող որոշումները` սուվերեն ազդեցության վերակտիվացման համար: Ուսումնասիրության հեղինակներն ուշադրության արժանի են համարում այն հարցը, թե ինչ կապերով են միմյանց կապված բանկերն ու ինքնուրույնությունը: 


Պետք է նշել, որ այս հարցն առավելապես արդիական է դարձել 2007-08թթ. ֆինանսական ճգնաժամի արդյունքում, որը, կարելի է ասել, իրավիճակը բաժանեց երկու մասի` նախքան ճգնաժամը և դրանից հետո: Վերջիններն էլ, բնականաբար, ունեցան միայն իրենց բնորոշ առանձնահատկությունները: Մասնագետները փաստում են, որ հենց այդ առանձնահատկությունները վճռորոշ դեր ունեցան և հնարավորություն տվեցին վերլուծել նախքան վերահաս ճգնաժամը անհրաժեշտ բոլոր քայլերի հերթականությունը, ինչպես նաև ճգնաժամից հետո ճիշտ որոշումները:


Այնուամենայնիվ` մասնագետները փաստում են, որ բանկային գործունեության շրջանակներում կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ որևէ որոշում կայացնելու համար նախատեսված ժամանակահատվածը բավական քիչ է, «ձեռքի տակ» եղած մեխանիզմները` նույնպես, այս պարագայում անհրաժեշտ է որոշակի ինքնուրույնություն: Ուսումնասիրության հեղինակների պնդմամբ` միայն այս դեպքում հնարավոր կլինի առանց մեծ վնասների դուրս գալ ճգնաժամային իրավիճակից: 


Giorgio Barba Navaretti, Giacomo Calzolari, Alberto Pozzolo. 

“Sovereign and banking risk: Completing the union and breaking the loop”