Նոյեմբեր 04 2016

Համաշխարհային առևտրի «առաստաղը»

Համաշխարհային առևտրի «առաստաղը»

Մասնագետների կարծիքով` համաշխարհային առևտրի տեմպերը

ոչ թե դանդաղ են աճում, այլ բնավ չեն աճում:


Առևտուրը` իր տարատեսակ ճյուղերով, պարբերաբար հայտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնում: Ընդ որում` տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են եղել դրա հետ կապված մտահոգությունները: Օրինակ` վերջին շուրջ 18 ամսվա ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցնող ղեկավարները խիստ մտահոգություն են հայտնում համաշխարհային առևտրի տեմպերի դանդաղեցման առիթով: Այս թեմայով ևս իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել` արդյոք այս մտահգությունը իրական հիմքեր ունի: 


Իր հավաստիության շնորհիվ լայն տարածում ստացած առևտրի համաշխարհային մոնիթորինգը առավելապես ներկայացնում է տնտեսական քաղաքականության վերլուծություններ: Իրականացված հետազոտության արդյունքում մասնագետները հակված են կարծել, որ ըստ էության` համաշխարհային առևտրի տեմպերը ոչ թե դանդաղ են աճում, այլ բնավ չեն աճում: Ուսումնասիրության հեղինակները նշում են նաև` այս հարցում կարևոր է այն հանգամանքը, որ արտահանման համաշխարհային ծավալը գագաթնակետին է հասել դեռևս 2015թ. հունվարին: Ուշագրավ է նաև, որ և՛ զարգացած երկրներում, և՛ զարգացող շուկաներում առևտրի ծավալները հասած են առավելագույնին:


Որպես եզրակացություն պետք է նշել, որ աշխարհում, ուր համաշխարհային առևտուրն այլևս աճ չի արձանագրում, կառավարությունները կարող են հետևություն անել, որ շուկաների մեծ մասն իրենց արտահանողների համար կարող է բացահայտվել միայն առևտրային գործընկերների շնորհիվ: 


Simon Evenett, Johannes Fritz. ”Global trade plateaus”