Նոյեմբեր 07 2016

Գիտությունն էլ անմիջական շփման կարիք ունի

Գիտությունն էլ անմիջական շփման կարիք ունի

Մասնագիտական գործուղումներն ամբողջությամբ բացառելը կարող է

լուրջ ազդեցություն ունենալ գիտական առաջընթացի վրա:


Համագործակցությունը մշտապես համարվել է արդյունքի հասնելու լավ միջոց: Այս միտումը եղել է գրեթե բոլոր ոլորտներում: Դրանք տվել են դրսի կամ պարզապես թարմ գաղափարներ, մոտեցումներ ու գիտելիք տեղայնացնելու հնարավորություն: Սա օգնել է նորովի առաջ շարժվել: Գիտության ոլորտն էլ այս առումով բացառություն չէ: Այս համակարգը հետազոտությունների իրականացման հիմք է: 


Մասնավորապես` հետաքրքիր է ԱՄՆ համալսարաններից մեկի Քիմիայի ֆակուլտետի պրոֆեսրադասախոսական անձնակազմի տվյալների հիման վրա իրականացված այն ուսումնասիրությունը: Փորձ է արվել կրճատել գործուղումների համար նախատեսված գումարը և տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա սա գիտական հետազոտությունների վրա: 


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստեղծված պայմաններում գիտական աշխատանքների ավելի քան 80%-ը համահեղինակությամբ էր: Այս իրականության կարևոր բացատրություններից է համարվում կապի միջոցների օգտագործման կրճատումը, օրինակ՝ Ինտերնետի, հատկապես` էլեկտրոնային փոստի, տեսահամաժողովների, նյութերի փոխանակման և դրա այլ գործիքների սահմանափակումը:  Հետազոտության հեղինակները փաստում են, որ կարելի է գումար տնտեսել այլ գործոնների վրա: Բայց ինտերնետային հաղորդակցությունը չի կարող փոխարինել դեմ առ դեմ շփմանը: 


Մասնագետները նշում են, որ մասնագիտական գործուղումներն անշուշտ անհրաժեշտ են` փորձի փոխանակման, վերապատրաստման տեսանկյունից, և սրան չի կարող փոխանակել համացանցի միջոցով շփումը: Եթե կոնկրետ գիտական հաստատության ֆինանսական հնարավորությունն այնքան էլ մեծ չէ, կարելի է ընտրել, օրինակ, ցածր արժողությամբ տոմս: Բայց գործուղումներն ամբողջությամբ բացառելը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գիտական առաջընթացի վրա:


Christian Catalini, Christian Fons-Rosen, Patrick Gaulé. 

“Cheaper flights and scientific collaboration”