Նոյեմբեր 07 2016

Բացահայտում է էկոնոֆիզիկան

Բացահայտում է էկոնոֆիզիկան

Փորձագետները փաստում են, որ համաշխարհային տնտեսական ցանցը

կարող է «հուշել» նույնիսկ ամենափոքր ճգնաժամի մասին:


Յուրաքանչյուր երկրի համար տնտեսական հարցերի լուծումը կարևորագույն խնդիր է: Սա երկրի ինքնուրույնությունն ու ամբողջականւթյունը ապահովող գործոններից մեկն է: Այդ խնդրի լուծմամբ զբաղվում են մի շարք գիտություններ: Դրանցից մեկը էկոնոֆիզիկան է. այն տեսություններն ու ֆիզիկայում տարածված մեթոդները տնտեսության մեջ կիրառելու զարգացող ոլորտ է: Էկոնոֆիզիկան առավելապես միտված է տնտեսական խնդիրների և ձախողումների լուծմանը: 


Իրականացվել է ուսումնասիրություն, որը նպատակ ունի ներկայացնել կոլեկտիվ միջնորդավորված առևտրի ու առևտրի ազատականացման հետևանքները: Ուսումնասիրության համար օգտագործվել են վերջին երկու տասնամյակի համաշխարհային տնտեսության տվյալներ: 


Հետազտությունները ցույց են տվել, որ էկոնոֆիզիկայի մեթոդը բացահայտում է և՛ բիզնես-ցիկլի սինքրոնացումը, և՛ այն փաստը, որ տնտեսական աճը տարածվում է համաշխարհային ամբողջ տնտեսութան մեջ: Մատնանշվել են նաև տնտեսության կառուցվածքային վերահսկելիությանը բնորոշ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական ճգնաժամի: Հետազոտության հեղինակները փաստում են, որ համաշխարհային տնտեսական ցանցը կարող է «հուշել» նույնիսկ ամենափոքր ճգնաժամի մասին:


Ուսումնասիրության արդյունքում մասնագետներն առանձնացնում են համաշխարհային տնտեսության առևտրի ազատականացման հետևյալ տիպերը.

միջազգային բիզնես-ցիկլի սինքրոնացում,

տնտեսական ռիսկի անհապաղ տարածում,

տնտեսական ճգնաժամի ընթացքում կառուցվածքային կառավարելիության բարդություն:


Որպես եզրակացություն փորձագետները նշում են, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չնայած տնտեսական բացասական ցնցումները տեղի են ունենում տարածաշրջանային մակարդակում, դրանք անպայման տարածում են ունենում նաև այլ հարթություններում: Հետևաբար՝ առանց կարգավորման հզոր գործոնների ու մեխանիզմների հետևանքները կարող են հանգեցնել տնտեսական լրջագույն ճգնաժամների:


Yuichi Ikeda, Hideaki Aoyama, Hiroshi Iyetomi, Takayuki Mizuno, 

Takaaki Ohnishi, Sakamoto Yohei, Tsutomu Watanabe. 

“An econophysics perspective of trade liberalization”