Նոյեմբեր 10 2016

Ապահովագրություն և համակարգային ռիսկ

Ապահովագրություն և համակարգային ռիսկ

Armef News-ը խոշոր մրցանակ է սահմանում այն մոդելի ստեղծման համար,

որով հնարավոր կլինի ապահովագրվել անհումոր ու տխմար մարդկանցից:


Բոլորիս կյանքում տեղի են ունենում տհաճ և անսպասելի պատահարներ, որոնք կանխատեսել ու կանխարգելել չենք կարող: Իսկ դրանք կարող են մեծ վնասներ պատճառել: Տվյալ իրավիճակում բոլորիս մոտ հարց է առաջանում՝ որտեղից կարելի է միջոցներ հայթայթել պատահարի հետևանքները վերացնելու համար: Որոշ մարդիկ կարող են օգտագործել իրենց խնայողությունները, իսկ մյուսները՝ դիմել վարկ վերցնելու տարբերակին, սակայն դրանք կարող են թանկ լինել ու վնասել ընտանիքի բյուջեն: Ուստի՝ նման դեպքերում, որպես կանոն, կարող է օգնության հասնել ապահովագրությունը: 


Վերջին տարիներին կյանքի ապահովագրության բնագավառը դարձել է ավելի համակարգային զարգացած գրեթե բոլոր երկրներում: Իրականացվել է ուսումնասիրություն, որը ներկայացնում է, թե ինչ առաջընթաց է արձանագրել համակարգային ռիսկի ներդրումը ապահովագրության ոլորտում: 


Հետազոտությունները ցույց են տվել, որ առհասարակ կյանքի ապահովագրությունից օգտվողները չեն փոխում իրենց կյանքի ռիթմը՝ այն դարձնելով ավելի պասիվ՝ նվազեցնելով ռիսկային պահերը: Համակարգը նույնն է. ապահովագրության սկզբունքն այն է, որ մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է մի փոքր գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից կատարվում են վճարներ այն անձանց, ովքեր ունեցել են պատահարներ: 


Այսպիսով՝ կարելի է նշել, որ կյանքի ապահովագրությունը Ձեր խոշոր անկանխատեսելի վնասները վերածում է փոքր և կանխատեսելի ծախսերի` Ձեր վնասները բաշխելով հասարակության անդամների և ժամանակի մեջ: Այն միջոց է, որն օգնում է անկանխատեսելի արտակարգ պատահարի արդյունքում կրած վնասները կամ կորուստը ծածկել մյուսների հետ միասին: Ապահովագրությունը Ձեզ համար անցանկալի և անկանխատեսելի դեպքերի հետևանքով առաջացող մեծ ծախսերից ազատվելու միջոց է` ապահովագրական ընկերության կողմից դրանց փոխհատուցման հաշվին:


Gaston Gelos, Nico Valckx. “The insurance sector and systemic risk”


Հ.Գ. Armef News-ը խոշոր մրցանակ է սահմանում ապահովագրական այն մոդելի ստեղծման համար, որով հնարավոր կլինի ապահովագրվել անհումոր ու տխմար մարդկանցից: