Նոյեմբեր 15 2016

Վիրտուալ աչքեր

Վիրտուալ աչքեր

«Խնձորը» մշակում է վիրտուալ իրականության ակնոց:


Apple ընկերությունն սկսել է վիրտուալ իրականության ակնոցի մշակումը: 


Bloomberg-ի տեղեկացմամբ`  դա «գաղտնի ծրագիր» է, և տեխնոլոգիան առայժմ նախնական փորձարկումներ է անցնում:


Ենթադրվում է, որ ակնոցը կլինի անլար, հատուկ դիսփլեյներով, որոնք օգտատերերին թույլ կտան վերարտադրել տեսագրություններ և այլ տեղեկատվություն: Եթե փորձարկումները հաջող անցնեն, ապա տեխնոլոգիայի զանգվածային արտադրությունը կարող է սկսվել 2018 թվականից ոչ շուտ:


Գործակալության գաղտնի աղբյուրները նշել են, որ ոսպնյակների փոխարեն հատուկ էկրաններով ակնոցը հնարավոր կլինի միացնել iPhone-ին, որտեղից էկրանի վրա պատկերներ և տեքստեր կհայտնվեն: