Նոյեմբեր 03 2016

Ճկուն և ծալովի

Ճկուն և ծալովի

ՏՏ հսկան կներկայանա նոր տեխնոլոգիայով:


Apple ընկերությունը պատենտավորել է սմարթֆոնի ծալովի էկրանի տեխնոլոգիան, որի հիմքում ածխաջրածնային հաղորդիչ նանոխողովակներն են, որոնք վնասվածքների հանդեպ ճկուն են և կայուն, կարող են ընդգրկվել մալուխների, դիսփլեյների, տեսախցիկների և սմարթֆոնի մյուս առանցքային տարրերի կառուցվածքներում: 


«Խնձորը» ճկվող էկրանի պատենտ ուներ դեռևս 2013-ին, սակայն 2014-ի օգոստոսին նոր հայտնագործության հայտ ներկայացրեց, որտեղ մանրամասն նկարագրված է ծալովի սմարթֆոնի տեխնոլոգիան և աշխատանքի եղանակը:


Գաղափարի իրականացման համար սարքը պետք է համալրվի երկու հարթակով, որոնցից մեկը կդառնա լիարժեք դիսփլեյ, հայտնում է cnet.com կայքը:


Նկատենք, որ Apple-ից բացի ծալովի սմարթֆոնի ստեղծման ուղղությամբ աշխատում է նաև Samsung-ը: Ակնկալվում է, որ հարավկորեական ընկերությունը միանգամից երկու ծալովի սմարթֆոն կներկայացնի արդեն 2017-ի փետրվարին` Բարսելոնում կայանալիք MWC 2017 տեխնոլոգիական ցուցահանդեսին: