Դեկտեմբեր 07 2016

Թուման` ռիալի փոխարեն

Թուման` ռիալի փոխարեն

Թումանը Պարսկաստանում կիրառվել է մինչև 1932 թվականը։


Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել երկրի Կենտրոնական բանկի կողմից դրամական բարեփոխում անցկացնելու մասին նախագիծը, հաղորդում է TASS լրատվական գործակալությունը:


Նախագծով նախատեսվում է ներկայում կիրառվող ազգային արժույթ ռիալը փոխարինել նորով՝ թումանով, որը համարժեք կլինի 10 ռիալի։ Թումանը Պարսկաստանում կիրառվում էր մինչև 1932 թվականը։ Առայսօր այն համարվում էր ոչ պաշտոնական դրամական միավոր։ Իրանի ԿԲ թղթադրամներում ու խանութներում շրջանառության մեջ էր ռիալը, սակայն առօրյա խոսքում իրանցիներն օգտագործում էին «թուման» բառը, ինչն առաջացնում էր որոշակի խառնաշփոթ։


Սղաճի հետևանքով վերջին տարիներին ռիալը զգալիորեն արժեզրկվել է։ Ներկայում ամերիկյան մեկ դոլլարը համարժեք է 39 հազար ռիալի։ Սակայն այժմ այն կարժենա 3900 թուման։