Նոյեմբեր 30 2016

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պարտատոմսեր

Միջին կշռված եկամտաբերությունը` 5.9800%,

սահմանային եկամտաբերությունը` 5.9800%:


Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13282174 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:


Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 200 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 700 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 500 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ:


Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 955 326 950 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 5.9800% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 5.9800%:


Աճուրդին մասնակցել է 4 գործակալ: