Նոյեմբեր 15 2016

Լիրայի աննախադեպ անկում

Լիրայի աննախադեպ անկում

Եվ սա այն դեպքում, երբ զարգացող երկրների դրամական միավորներն ամրապնդել են իրենց դիրքերը ամերիկյան արժույթի նկատմամբ:


Նախորդ շաբաթվա ընթացքում թուրքական լիրան ԱՄՆ դոլլարի նկատմամբ փլուզվել է 3 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ զարգացող երկրների դրամական միավորներն ամրապնդել են իրենց դիրքերը ամերիկյան արժույթի նկատմամբ:


Ըստ CNNTurk-ի` անցած շաբաթվա ընթացքում ամենացածր փոխարժեքը գրանցվել է ուրբաթ օրը` 1 դոլլարի դիմաց 3.23 թուրքական լիրա: Իսկ երեկ արդեն 1 դոլլարը լիրայի նկատմամբ մինչ այժմ չգրանցված աճ է արձանագրել` հասնելով 3.29 լիրայի:


Ֆունտ ստերլինգի նկատմամբ լիրան արժեզրկվել 0.54 տոկոսով, իսկ եվրոյի նկատմամբ` 0.51 տոկոսով: