ՀՀ միջազգային պահուստները III եռամսյակում աճել են
Հիշեցնենք, որ II եռամսյակում դրանք նվազել էին շուրջ 59 մլն ԱՄՆ դոլլարով` պայմանավորված հիմնականում արտաքին պարտքի սպասարկման ծախսերով:
ՀՀ կենտրոնական բանկը այսօր` նոյեմբերի 30-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին 2016թ. երրորդ եռամսյակի տեղեկատվությունը, ներառյալ` եզրափակիչ շրջանառությունը:
Այսպես, եռամսյակի սկզբին ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 1,567,570,523.21 ԱՄՆ դոլլար, այդ թվում` միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվներ` ազատ փոխարկելի արժույթով)` 1,567,515,605.33 ԱՄՆ դոլլար, որից ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք, SDR) Արժույթի միջազգային հիմնադրամում` 4,063,634.00 ՀՓԻ (5,672,276.56 ԱՄՆ դոլլար): Զուտ արտաքին ակտիվները կազմել են 946,190,924.52 ԱՄՆ դոլլար, որից ազատ փոխարկելի արժույթով` 946,136,006.63 ԱՄՆ դոլլար:
Եռամսյակի վերջին համախառն արտաքին ակտիվները կազմել են 1,821,652,222.66 ԱՄՆ դոլլար, այդ թվում միջազգային պահուստները` 1,821,597,487.61 ԱՄՆ դոլլար, որից ՀՓԻ ԱՄՀ-ում` 289,299.00 ՀՓԻ (404,528.37 ԱՄՆ դոլլար): Զուտ արտաքին ակտիվները կազմել են 1,189,512,974.09 ԱՄՆ դոլլար, այդ թվում ազատ փոխարկելի արժույթով` 1,189,458,239.04 ԱՄՆ դոլլար:
Հիշեցնենք, որ II եռամսյակում դրանք նվազել էին շուրջ 59 մլն ԱՄՆ դոլլարով` պայմանավորված հիմնականում արտաքին պարտքի սպասարկման ծախսերով: