Նոյեմբեր 08 2016

Եվրոպական QE-ն կշարունակվի

Եվրոպական QE-ն կշարունակվի

2015թ. մարտից սկսած եվրոպական գլխավոր կարգավորիչը QE ծրագրի շրջանակներում ամեն ամիս երկրորդային շուկաներից գնում է 80 մլրդ եվրոյի չափով ակտիվներ:


Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) ոչ միայն մտադիր չէ կրճատել քանական մեղմման (QE) ծրագիրը, այլև քննարկում է դրա երկարաձգումը մինչև 2017 թվականի մարտ ամիսը: Այս մասին հայտնել է Իտալիայի ԿԲ կառավարման խորհրդի անդամ Լուիջի Սինյորինին, ում խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:


Հոկտեմբերի վերջին ԵԿԲ կառավարման խորհրդի անդամ, Ավստրիայի ԿԲ նախագահ Էվալդ Նովոտնին հայտարարել էր, որ եվրոպական կարգավորիչը դեկտեմբերյան նստաշրջանին կորոշի QE ծրագրի հետագա ճակատագիրը: Հոկտեմբերին կայացած նստաշրջանի արդունքներով ԵԿԲ-ը պահպանել է ծրագրի ծավալն ու ժամկետը (մինչև 2017թ. մարտ): Նկատենք, որ 2015թ. մարտից սկսած բանկը QE ծրագրի շրջանակներում ամեն ամիս երկրորդային շուկաներից գնում է 80 մլրդ եվրոյի չափով ակտիվներ:


ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին, իր հերթին, ընդգծել է, որ կենտրոնական բանկը չի քննարկել քանակական մեղմման ծրագրի կրճատմանն առնչվող հարցեր: Հոկտեմբերի սկզբին գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր ԵԿԲ-ի` ակտիվների ետգնման ծրագրի աստիճանական կրճատման մտադրության մասին: