Հունվար 20 2016

ԽՈԶԻ ՄԻՍԸ H1N1-Ի ՊԱՏՃԱՌ ՉԷ

ԽՈԶԻ ՄԻՍԸ H1N1-Ի ՊԱՏՃԱՌ ՉԷ


ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող լինել H1N1 տեսակի՝ «խոզի գրիպի» վարակի պատճառ:


Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը՝ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել, և որ անհանգստության պատճառ չկա: 


Նշենք, որ «խոզի գրիպ» անունը 2009թ. շրջանառության մեջ էր դրվել պայմանականորեն, հետագայում գիտականորեն կիրառում է ստացել H1N1 անունը:


Գրիպի այս ենթատեսակը 2010 թվականից դասվել է մարդուն բնորոշ սեզոնային A տիպի գրիպների շարքին: