Հունվար 21 2016

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՈՐՍԸ 2016Թ.

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՈՐՍԸ 2016Թ.


ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի` հունվարի 20-ի հրամանով սահմանվել են 2016թ. ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի հետևյալ չափաքանակները.


կարաս` մինչև 100 տոննա,

ծածան` մինչև 100 տոննա,

խեցգետին` մինչև 3600 տոննա:


Բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել նշված չափաքանակներով: ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին, ուժեղացնել վերահսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի ու վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ:


Այս հրամանի կատարման հսկողությունը վերապահվել է բնապահպանության նախարարին: