Հունվար 22 2016

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԷՊԻԿՐԻԶԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԷՊԻԿՐԻԶԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը

այսօր` հունվարի 22-ին հաղորդագրություն է տարածել.


Դեկտեմբեր ամսին բաժանորդների փաստացի սպառած գազի ծավալը համապատասխանում է գազահաշվիչի ցուցմունքին, հետևաբար` նաև այդ հիմքով ներկայացված վճարման ենթակա գումարին: 


Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների դժգոհություններին, թե հաշիվներն ավելի շատ են կազմում, քան նախորդող նոյեմբեր ամսին, կամ պայմանականորեն ասած` ջեռուցման սեզոնի առաջին ամսին, ապա անհրաժեշտ է հաշվի առնել մեկ կարևոր և որոշիչ հանգամանք՝ եղանակային ջերմաստիճանը: Հիդրոմետի ներկայացրած պաշտոնական տվյալներով, օրինակ` Երևանում միջին ջերմաստիճանը նոյեմբեր ամսին կազմել է +5-7 աստիճան տաքություն, դեկտեմբեր ամսին՝ 0-1.5 աստիճան ցուրտ: Ակնհայտ է, որ արտաքին ջերմաստիճանի նվազման պարագայում սպառումն աճում է՝ ջեռուցվող տարածքի անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովելու համար: Իհարկե` ինչ-որ տեղ պետք է հաշվի առնել նաև նախատոնական օրերին հատուկ կենցաղային նպատակներով օգտագործվող լրացուցիչ ծավալը:


Առանձին բաժանորդների դժգոհությունների կամ անհամաձայնությունների հետ կապված` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է դիտարկել բոլոր դեպքերը փաստացի հասցեներով և ներկայացնել գազի ծախսի ու վճարման ենթակա գումարների ամբողջական էպիկրիզը՝ նաև նախորդ տարիների համեմատականով: Բաժանորդները կարող են դիմել ընկերության «թեժ գիծ» կամ տարածքային ծառայություններ: