Հունվար 25 2016

ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ

ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ


ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ` այսօր` հունվարի 25-ի ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:


Դժվարանցանելի են Տաշիր-Լեռնահովիտ, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգավան, Շենավան, Շիրակամուտ համայնքները: 


Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ձյուն է տեղում, Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում բուք է: Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 


Վայոց Ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկացմամբ` բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը և Ջաջուռի լեռնանցքը:


ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


Գերատեսչությոնները վարորդներին խորհուրդ են տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` բացառապես ձմեռային անվադողերով: