Հունվար 20 2016

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹ


Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, ԼՂՀ կառավարության նախաձեռնությամբ, կթողարկվի 10000 շիշ՝ հոբելյանական կոնյակ: 


Այդ առթիվ կառավարությունը հայտարարում է կոնյակի անվան ընտրության բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հաղթող տարբերակի հեղինակը կստանա դրամական մրցանակ: 


Առաջարկներն ընդունվում են մինչև հունվարի 28-ը ներառյալ՝ info@gov.nkr.am էլեկտրոնային հասցեով: Լրացուցիչ պարզաբանումների համար կապվել կառավարության աշխատակազմ՝ 047-96-10-05 հեռախոսահամարով:


Կոնյակի վաճառքից ստացված ամբողջ շահույթն ուղղվելու է Պաշտպանության բանակի կարողությունների ամրապնդմանը: