Հունվար 22 2016

ՀԵՏԱՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ

ՀԵՏԱՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ


Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:


ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքներն ու հայկական կողմի պատասխան գործողությունները: Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ նշել է իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննչական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:


Դեսպան Անջեյ Կասպրշիկը մտահոգություն է հայտնել իրավիճակի պարբերաբար սրման վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել: