Հունվար
21 2016
ԵՎՍ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՐՁԱԿՈՒՐԴ
ՀՀ ԿԳ նախարարը այսօր` հունվարի 21-ին նոր հրաման է ստորագրել` հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգելու վերաբերյալ:
Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից: Մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու և լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու միջոցով:
Ոչ պետական ուսումնական հաստատություններին առաջարկվում է առաջնորդվել նույն աշխատակարգով։
Այս որոշումը չի տարածվում բուհերի վրա: