Հունվար 26 2016

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ


«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվությամբ` առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 27-ի գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25օC, Արարատյան հարթավայրում` -12-15օC, հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչև -30օC, Արարատյան հարթավայրում` մինչև 18օC


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին հորդորում է ցուցաբերել առավել մեծ զգուշություն` ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն ու սածիլները, պահեստներում, նկուղներում, մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղենն ու պտուղները ցրտահարությունից պաշտպանելու համար: Խորհուրդ է տրվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար: