Հունվար 26 2016

ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՋՈՂ ԴԻՎԵՐՍԻԱՆ

ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՋՈՂ ԴԻՎԵՐՍԻԱՆ


ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր` հունվարի 26-ին ժամը 04:30-ի սահմաններում Բաքուն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և նրանց ստիպել նահանջել ելման դիրքեր: Փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:


Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց:


ԼՂՀ ՊՆ հավաստիացմամբ` ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահ իրականացնել առաջադրված մարտական խնդիրը: