Հունվար 21 2016

ԲԱՔՈՒՆ 300 ԿՐԱԿՈՑ Է ԱՐՁԱԿԵԼ

ԲԱՔՈՒՆ 300 ԿՐԱԿՈՑ Է ԱՐՁԱԿԵԼ


ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):


Պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահ իրականացնել իրենց առաջադրված մարտական խնդիրը: