Նոյեմբեր 28 2016

Ստեփանակերտի թումոյականները սովորում են թիմով աշխատել

Ստեփանակերտի թումոյականները սովորում են թիմով աշխատել

«Օզում ը՞ս հըղետ միշտ կանաչ ինի: Օզում ը՞ս ամբարըդ միշտ լիգյն ինի:

Օզում ը՞ս հաջողակ ինիս» կարգախոսով դասընթացներում 

ընդգրկվել են 16-30 տարեկան մոտ 40 երիտասարդներ:


Առաջնորդություն, մոտիվացիա և հզորացում, ժամանակի կառավարում, բանակցություններ վարելու հմտություններ, թիմային կառավարում, գաղափարների տարբերություն և մի շարք այլ թեմաներով սեմինարներ են անցկացվել Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ` ինտերակտիվ ու գործնական հետաքրքիր աշխատանքներով հագեցած սեմինար-դասընթացները վարել են Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձագետներ Արտակ Ալոյանն ու Էդմոնդ Ղուլյանը:



Մասնակիցներին ընձեռվել է նախագծեր առաջարկելու հնարավորություն: Երիտասարդների գաղափարները ծառայությունների մատուցման, փոքր բիզնեսի, ուսումնական գործընթացի մասին էին: Փորձագետների կարծիքով` մասնագիտական աճ կարող են ապահովել նաև նման միջոցառումները, որոնք պետք է շարունակական լինեն: