Հուլիս 11 2016

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` 4 562 175 600 ԴՐԱՄ

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` 4 562 175 600 ԴՐԱՄ

ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբը

հաշվետվություն է ներկայացրել խորհրդարանում:


Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել են կառավարության օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը: Այն ներառում էր նաև ապրիլի 4-ից ի վեր ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ, որոնք, բնականաբար, չեն հանրայնացվում: 













Միաժամանակ, կարևորելով հանգանակության ոչ միայն մուտքերի, այլև ծախսերի թափանցիկություն, գործադիր մարմինը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ավելի մանրամասն փակ հաշվետվություն՝ հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների առջև:


Ըստ հրապարակված տվյալների՝ հուլիսի 1-ի դրությամբ՝ իրավաբանական և ֆիզիկական 6831 անձինք փոխանցել են ընդհանուր առմամբ 4 562 175 600 ՀՀ դրամ, այդ թվում՝ 2 334 853 200 ՀՀ դրամ, 3 510 147 ԱՄՆ դոլլար, 173 728 եվրո և 62 121 313 ՌԴ ռուբլի: 


Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը հավաքագրված գումարներից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետևյալ ընդհանրական տողերը. փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597 826 000 դրամ, ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 736 529 100 դրամ, ինժեներական աշխատանքների կատարում՝ 356 452 800 դրամ, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝ 198 859 700 դրամ, զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532 372 100 դրամ:


Հիշեցնենք, որ հանգանակությունը շարունակվում է, և կարելի է դրամական փոխանցումներ կատարել բանկային հետևյալ հաշիվներին: 


Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ),

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլլար),

Հաշվի համարը` 22300200153300 (եվրո),

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):


ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում շարունակում է գործել վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով նույնպես հնարավոր է Visa, Master և ArCa քարտերով առցանց փոխանցումներ կատարել:


Դրամական փոխանցումների հաշվետվությունը հասանելի է ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում:


Բացի ֆինանսական օժանդակությունից, կառավարությունը ստացել է նաև իրային և պարենային զգալի ծավալի աջակցություն, որը փոխանցվել է կարիքավոր քաղաքացիներին և Պաշտպանության նախարարությանը: Նվիրաբերված 137 մեքենաները փոխանցվել են գլխավորապես Պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև պետական մի շարք այլ մարմինների:


Արդեն բաշխվել է ստացված աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 10 320 տուփ, 10 854 արկղ և 337.64 տոննա սնունդ, ավելի քան 173 817 շիշ ըմպելիք, մոտ 278 180 տուփ և 523 արկղ ծխախոտ, 6 207 անկողնային պարագաներ և այլն:


Հուլիսի 7-ի դրությամբ՝ ստացված նյութական աջակցության մուտքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունը հասանելի է այստեղ, ելքի վերաբերյալ հաշվետվությունը՝ այստեղ:


Ավտոմեքենաներ նվիրաբերողների ցանկը հասանելի է այստեղ, բաշխման ցանկը (այսօրվա` հուլիսի 11-ի դրությամբ)՝ այստեղ: