Դեկտեմբեր 21 2016

Սիրելի ընթերցող

Սիրելի ընթերցող


Այսօր՝ 2016թ. դեկտեմբերի 21-ը Armef News-ի մեր թիմի հետ, ցավոք, վերջին հանդիպումն է: 


Շուրջ 16-ամյա համատեղ աշխատանքից հետո ՀՀ կառավարությունը որոշեց խզել մեր թիմի հետ համագործակցությունը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստացել է նախարարության պաշտոնական կայքի միջոցով իրականացնել մեր գործառույթները: Հաջողություն ենք մաղթում իրենց:


2017-ը վճռորոշ տարի է լինելու Հայաստանի Հանրապետության համար: Հուսով ենք, որ դա կլինի վերջապես նոր Հայաստանի կառուցման սկիզբը՝ տարանպատակ հարկադրանքներին չտրվող, հայի ազգային մաքուր տեսակին հարիր, ազատ՝ սրտով, մտքով ու կամքով: Ուրեմն՝ իրապես զարգացող:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: