Դեկտեմբեր 15 2016

ՊՆ-ն հայտարարում է տեխնոլոգ զորակոչիկների մրցույթ

ՊՆ-ն հայտարարում է տեխնոլոգ զորակոչիկների մրցույթ

Մրցույթին մասնակցության համար գրանցվելու վերջնաժամկետն է

դեկտեմբերի 25-ը (գրանցման հղումը՝ տեքստում):


ՀՀ պաշտպանության նախարարությունը, «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով դարձյալ հայտարարում է մրցույթ:


Մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա՝ և՛ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների, և՛ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտական խոր գիտելիք ու համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:


Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել այստեղ:


Հարցերի, ինչպես նաև ռեզյումեներ ուղարկելու համար գործում է նաև էլեկտրոնային փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416: