Դեկտեմբեր 09 2016

Ջրի միասնական սակագին՝ 180 դրամ

Ջրի միասնական սակագին՝ 180 դրամ

Հունվարի 1-ից ողջ հանրապետությունում կգործեն միասնական սակագներ.

խմելու ջրի մատակարարումը՝ 153, ջրահեռացումը (կեղտաջրերի մաքրումը)՝ 

27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):


Armef News-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) միասնական սակագների սահմանման հայտով:


ՀԾԿՀ այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստին քննարկվել է «Վեոլիա Ջուրին» խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման մասին հարցերը:


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրել խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա և ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները.


խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն),

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):


Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից: