Դեկտեմբեր 20 2016

Uber-ը կորուստներ է կրում

Uber-ը կորուստներ է կրում

Կանխատեսումների համաձայն՝ մինչև տարեվերջ ընկերության կորուստները հնարավոր է կազմեն 3 մլրդ դոլլար:


2016 թվականի երրորդ եռամսյակում Uber ծառայությունը կրել է ավելի քան 800 մլն դոլլարի վնաս: Ըստ Business Insider-ի` 2016 թվականի առաջին 10 ամիսներին ընկերությունն արդեն կորցրել էր 2.2 մլրդ դոլլար: Կանխատեսումների համաձայն՝ մինչև տարեվերջ կորուստները հնարավոր է հասնեն 3 մլրդ դոլլարի:


2016 թվականի սեպտեմբերին Uber-ը վաճառել էր չինական մասնաճյուղի բաժնետոմսերը Didi Chuxing սթարթափին, որի հետ չէր կարողացել մրցակցել տեղական շուկայում: Ըստ գործարքի՝ չինական ընկերությունը գնել էր ամերիկյան ընկերությունը՝ Uber-ի բաժնետերերին տրամադրելով Didi Chuxing-ի 20% բաժնեմաս` միաժամանակ տաքսի ծառայության զարգացման համար ներդնելով 1 մլրդ դոլլար: