Դեկտեմբեր 15 2016

Պայքարի` ստի դեմ

Պայքարի` ստի դեմ

Facebook-ը բացահայտ ստի դրսևորումների դեմ պայքարելու համար նոր գործիքներ է մշակում:


Facebook-ը փորձարկում է կեղծ նորությունների հայտնաբերման և տարածման արգելափակման նոր հնարավորությունները: Սոցցանցը փաստերի ստուգմամբ զբաղվող fact-checking ընկերության հետ համատեղ կփորձի ազդել խաբեության ամենաակնհայտ փորձերի վրա:


Facebook-ն առավել մատչելի կդարձնի ենթադրյալ կեղծ նորության դեմ բողոքելու հնարավորությունը` մենյուի համապատասխան կետի ակտիվացման միջոցով, որը կլինի յուրաքանչյուր նորությունից հետո:


Facebook-ի փոխնախագահ Ադամ Մոսերին հայտարարել է, որ ընկերությունը պարտավոր է իր ավանդն ունենալ «ֆեյք» նորությունների խնդրի լուծման գործում:


«Մենք մարդկանց տալիս ենք արտահայտվելու հնարավորություն: Մենք չենք կարող ինքներս ի հայտ բերել ճշմարտությունը, ուստի զգուշավոր ենք այդ հարցում»,-ասել է նա: Մոսերին հայտարարել է, որ նոր գործիքները մշակվել են «ամենավատ, բացահայտ ստի դրսևորումների դեմ պայքարելու համար»: