Դեկտեմբեր 26 2015

ԿԱՇԵՆԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ՖԱԲՐԻԿԱՆ ԲԱՑՎԵՑ

ԿԱՇԵՆԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ՖԱԲՐԻԿԱՆ ԲԱՑՎԵՑ

Կաշենի հանքավայրում ուսումնասիրված և հաստատված հանքաքարի պաշարները 56 մլն տոննա են:


Այսօր` դեկտեմբերի 26-ին պաշտոնապես բացվել է Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





Ինչպես նշել է նախագահ Սահակյանը, գործարանի շահագործմամբ կբացվեն նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետ կօգտագործվեն հանրապետության բնական ռեսուրսները՝ ապահովելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը:



Նշենք, որ Կաշենի հանքավայրում ուսումնասիրված և հաստատված հանքաքարի պաշարները կազմում են 56 մլն տոննա: Նախատեսվում է հանքահարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման առաջին փուլում վերամշակել տարեկան շուրջ 2 մլն տոննա հանքաքար: Նման արտադրողականությամբ գործելու դեպքում պաշարները կբավականացնեն շուրջ 25 տարի: «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, ստանձնած պարտավորությունների շրջանակներում, նաև շարունակում է նոր պաշարների հայտնաբերման ուղղությամբ երկրաբանահետախուզական աշխատանքները: