Դեկտեմբեր 14 2016

Google-ը հասնում է Կուբա

Google-ը հասնում է Կուբա

Կուբացիներին որակյալ կապով ապահովելը Բարաք Օբամայի` Հավանայի հետ հարաբերությունների բարելավման ծրագրի առանցքային կետերից է:


Google կորպորացիան հասնելի կդառնա նաև Կուբայի համար: Կղզու բնակիչներին արագ համացանցով ապահովելու նպատակով տեխնոլոգիական հսկան Կուբայի պետական «Էթեսկա» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել: Հավանայի բնակիչները երկար սպասված այս իրադարձությունը ուրախությամբ են ընդունել:


Կղզու բնակիչների համար ներկայի ոչ որակյալ համարվող համացանցի արժեքը բավական բարձր է և հասանելի է սահմանափակ քանակությամբ հանրային վայրերում:


Կուբացիներին որակյալ կապով ապահովելը Բարաք Օբամայի` Հավանայի հետ հարաբերությունների բարելավման ծրագրի առանցքային կետերից է: