Դեկտեմբեր 19 2016

Երբ դժգոհում են բորտուղեկցորդները

Երբ դժգոհում են բորտուղեկցորդները

British Airways ավիաընկերության բորտուղեկցորդները պահանջում են աշխատավարձերի բարձրացում:


Դեկտեմբերի 25-ին և 26-ին British Airways ավիաընկերության բորտուղեկցորդները գործադուլ կանեն՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:


Գործադուլը չի ազդի լոնդոնյան «Գաթվիք», «Լոնդոն-Սիթի» և «Սթանսթեդ» օդանավակայաններից իրականացվող թռիչքների վրա:


Բրիտանական ավիաընկերության ղեկավարության վեճն այն  4 հազար աշխատակիցների հետ է, որոնց հետ պայմանագրերն ավարտվել են 2010-ին և ավելի ուշ: Ղեկավարությունը խոստացել էր, որ 2010-ից հետո ընդունված աշխատակիցների տարեկան վճարը կկազմի 21-25 հազար ֆունտ ստերլինգ, մինչդեռ` աշխատակիցները ստանում են ընդամենը 12 հազար ֆունտ: