Դեկտեմբեր 14 2016

Պարզեցվում են սուրհանդակային կապի ծառայությունները

Պարզեցվում են սուրհանդակային կապի ծառայությունները


ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ սուրհանդակային կապի ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկվել են սուրհանդակային կապի ծառայությունների պարզեցմանն ուղղված հարցեր: 


Նախատեսվում է ոլորտում ներդնել սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման ավտոմատացված համակարգ, ինչը հնարավորություն կտա առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում: 


Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ ռեեստրը կլրացվի սուրհանդակային ծառայության կողմից՝ քաղաքացուն առաջարկելով միանգամից ստանալ բեռը. «Նորամուծության արդյունքում քաղաքացին որևէ առնչություն չի ունենա մաքսային մարմիններին և բրոքերներին. ամբողջ գործընթացը կիրականացնի սուրհանդակային ծառայությունը»: Նոր գործընթացով՝ միաժամանակ  մասնակից կողմերի գործառնությունները  պարզ և դյուրին կլինեն: