Դեկտեմբեր 14 2016

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը


Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս էր բերվել էներգացանցից՝ հերթական ծրագրային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։


Կանգառի ընթացքում, նորոգմանը և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպեսև նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով նախատեսված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրութուն։