Դեկտեմբեր 07 2016

«Տարվա մարդը»

«Տարվա մարդը»

Ամերիկյան Time-ը «տարվա մարդ» է հռչակել Դոնալդ Թրամփին:


Ամերիկյան Time հանդեսը «տարվա մարդ» է հռչակել Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին: Շապիկին տեղադրված լուսանկարի տակ Time-ի խմբագրակազմը մակագրել է՝ «Բաժանված Նահանգների նախագահը»: Նորընտիր նախագահին նվիրված հոդվածում ամսագիրը պարզաբանել է՝ Թրամփի ընտրությունը երկիրը բաժանել է երկու հակամարտող ճամբարների:


«Ես ոչինչ չեմ արել երկիրը բաժանելու համար», - շտապել է հակադարձել Թրամփը՝ այդուհանդերձ հայտարարելով, որ իր համար մեծ պատիվ է այս իրադարձությունը:


2016 թվականի վարկանիշի համառոտ թերթիկում տեղ են գտել 11 թեկնածուներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:


Time հանդեսի վարկածով` «տարվա մարդը» որոշվում է ամեն տարի՝ սկսած 1927 թվականից: