Դեկտեմբեր 19 2016

Ռեկորդային մաքսատուրք

Ռեկորդային մաքսատուրք

Սինգապուրյան բեռնանավը Սուեզի ջրանցքի պատմության մեջ ռեկորդային մաքսատուրք է վճարել:


Սինգապուրից ժամանած Armada Kraken բեռնանավը Սուեզի ջրանցքի պատմության մեջ ռեկորդային մաքսատուրք է վճարել՝ 4.5 մլն դոլլար: Այս մասին հայտնել է ջրանցքի վարչակազմի ղեկավար Մուհաբ Մամիշը:


Armada Kraken-ը աշխարհի խոշորագույն հինգ բեռնանավերից է, որը նավում գտնվող սարքավորումների օգնությամբ նավթ է վերամշակում:


Ներկայում համաշխարհային ծովային բեռնափոխադրումների շուրջ 10%-ն իրականացվում է Սուեզի ջրանցքով: Այստեղով օրական միջինը 49 նավ է անցնում: Նախորդ տարում ջրանցքի շահագործումից ստացված եկամուտներն ավելի քան 5 մլրդ դոլլար են կազմել: