Դեկտեմբեր 19 2016

Պարտքի փոխարեն

Պարտքի փոխարեն

Կուբան Չեխիային առաջարկել է պարտքը վերադարձնել ռոմի և դեղորայքի տեսքով:


Կուբայի իշխանությունները Չեխիային առաջարկել են դեռևս սառը պատերազմի ժամանակներից մնացած պետական պարտքը վերադարձնել ռոմի և դեղորայքի տեսքով: Ընդ որում` խոսքը ռոմի ոչ այնքան հայտնի ապրանքանիշի մասին է:


Հաշվի առնելով, որ Կուբան Չեխիային պարտք է շուրջ 280 միլիոն դոլլար, կղզու իշխանությունները պետք է Պրահա ներմուծեն շուրջ 23 միլիոն շիշ: Երկու երկրների համաձայնության դեպքում, Չեխիան ավելի քան 1 դար շարունակ կստանա անվճար կուբայական ռոմ:


Չեխիայի ֆինանսների նախարարությունում չեն բացառել նման գործարքի հնարավորությունը, սակայն, նախընտրում են պարտքի գոնե մի մասը գումարի տեսքով ստանալ: Կուբան ժամանակակից Չեխիայի ամենախոշոր պարտապաններից է: Պարտքը մարելու նման տարբերակ Կուբան առաջարկել է նաև Սլովակիային: