Դեկտեմբեր 16 2016

Լճերի ներուժը

Լճերի ներուժը

Կանադացի գիտնականները գնահատել են լճերում կենտրոնացած ջրի համաշխարհային պաշարները։ 


Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն` աշխարհում, ընդհանուր առմամբ, հաշվվում է 1.4 մլն լիճ, որտեղ տեղավորված է ավելի քան 180 հազար խորանարդ կմ ջուր։


Ամենից շատ լճեր (62%` ըստ ծավալի) կան Կանադայում, որտեղ դրանք գոյացել են սառցադաշտերի հալոցքի արդյունքում, որն սկսվել է մոտ 10 հազար տարի առաջ։


Եթե լճերի ջրերը տարածվեին մոլորակի ողջ մակերևույթին, ապա դրանց շերտի հաստությունը կկազմեր 1.3 մետր։


Գիտնականներն իրենց եզրակացություններն արել են արբանյակներից ստացված տվյալների համակարգչային վերլուծության հիման վրա։