Դեկտեմբեր
14 2016
Հավերժական Մուգաբեն
Զիմբաբվեի առաջնորդը թոշակի անցնելու մտադրություն չունի և պատրաստ է ցմահ նախագահել:
Զիմբաբվեի 92-ամյա նախագահը պատրաստվում է 2018 թվականին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:
Ռոբերտ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1980 թվականից, նախ` որպես վարչապետ, ապա` որպես նախագահ: Մուգաբեին աջակցող քաղաքական ուժը հայտարարել է, որ երկրի առաջնորդը թոշակի անցնելու մտադրություն չունի և պատրաստ է ցմահ նախագահել:
Մուգաբեն իշխանության է եկել Զիմբաբվեի համար բարենպաստ ժամանակաշրջանում. 1980 թվականին այն դասվում էր Աֆրիկայի ամենազարգացած երկրների շարքը, սակայն այսօր Զիմբաբվեն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, որի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում: