Դեկտեմբեր 09 2016

«Ֆյոդորը»

«Ֆյոդորը»

Անդրոիդ ռոբոտն առաջիկայում կունենա ինքնակրթվելու հնարավորություն:


Ռուսական անդրոիդ ռոբոտ «Ֆյոդորը», որն ստեղծվել է ռուսական ԱԻՆ-ի կողմից, առաջիկայում կունենա ինքնակրթվելու հնարավորություն:


«Ինքնակրթության գործընթացը ցուցադրված մոդելի վրա նախատեսված չէ: Մոտ ապագայում այն անպայման կլինի, քանի որ ինքնակրթությունը ինքնավար ռոբոտաշինության հիմնական ուղղությունն է»,-ասել է «Անդրոիդյան տեխնիկա» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Պերմյակովը:


Այժմ «Ֆյոդորն» արդեն կարողանում է սեփական նախաձեռնությամբ գործել նեղ ծրագրերի սահմաններում:


Կազմակերպության ղեկավարը հստակեցրել է, որ «Ֆյոդորի» համար նախատեսված առաջադրանքները վերցվել են ԱԻՆ փրկարարների պարտականությունների հրահանգներից: