Դեկտեմբեր 13 2016

Բարի գալուստ Փարիզ

Բարի գալուստ Փարիզ

Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակ է հազարավոր զբոսաշրջիկների համար:


Փարիզի Էյֆելյան աշտարակը անհասանելի կլինի տոմսեր գնած բազմաթիվ զբոսաշրջիկների համար, քանի որ այն փակ է` անձնակազմի գործադուլի պատճառով: 


Աշտարակի տարբեր ծառայությունների աշխատակիցները (շուրջ 300 հոգի) պահանջում են բարելավել աշխատանքի պայմանները և բարձրացնել աշխատավարձերը:


Էյֆելյան աշտարակ տարեկան այցելում է ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ, որոնց 80 տոկոսն օտարերկրացիներ են: Այժմ զբոսաշրջիկների հոսքի սեզոնային նվազում է դիտվում. աշտարակ է բարձրանում օրական մինչև վեց հազար մարդ։