Դեկտեմբեր 16 2016

Ապակուց հետո` «անտեսանելի»

Ապակուց հետո` «անտեսանելի»

Չինաստանում հայելային չժանգոտվող պողպատից և ապակուց կամուրջը կկառուցվի:


Չինաստանի Չզանցյացզեյի լեռնաշղթայում նախատեսվում է կառուցել կամուրջ, որն «անտեսանելի» կլինի: Ինչպես տեղեկացրել են փորձագետները, կամուրջը կկառուցվի հայելային չժանգոտվող պողպատից և ապակուց: Շինության արժեքը գնահատվում է շուրջ 5 միլիոն դոլլար:


Ճարտարապետների մտահղացմամբ՝ կառուցվածքը բաղկացած կլինի երկու մակարդակից. վերին մակարդակում կլինի տեսանելի հատակ, իսկ ստորինում՝ լիովին թափանցիկ: 


Ի դեպ` 2016 թվականի մայիսին Չինաստանում կառուցել են աշխարհում աﬔնաերկար ապակե կամուրջը, որի երկարությունը 393 մետր է, լայնությունը՝ 6 մետր: Կառույցը միաժամանակ կարող է դիմանալ մինչև 800 մարդու ծանրության: