Դեկտեմբեր 08 2016

Ամենահարուստ մարզիկը

Ամենահարուստ մարզիկը

Ըստ Forbes-ի` բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից Մայքլ Ջորդանն իր կարիերայի ընթացքում ստացել է 1.7 մլրդ դոլլար:


Forbes ամսագրի վերլուծաբանների կազմած վարկանիշով` պատմության մեջ ամենամեծ գումարը վաստակած մարզիկն ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն է: Բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը համարվող Ջորդանն արդեն վաստակել է 1.7 միլիարդ դոլլար, և այդ թիվը շարունակում է աճել Nike ֆիրմայի հետ կնքված ցմահ պայմանագրի շնորհիվ: 53-ամյա Ջորդանն իր կարիերայի ընթացքում (1984-2003թթ.), ընդհանուր առմամբ, ստացել է 93 միլիոն դոլլար աշխատավարձ, իսկ պարգևավճարների և հատկապես` գովազդներից և հովանավորներից ստացված գումարների շնորհիվ դարձել է պատմության մեջ ամենամեծ գումարը վաստակած մարզիկը:


Մայքլ Ջորդանի անունով կոչվող Nike-ի արտադրության բասկետբոլային MJ մարզակոշիկները գրավում են այս բնագավառի շուկայի գրեթե կեսը՝ ֆիրմային բերելով ահռելի եկամուտներ, որից բասկետբոլիստն անձամբ ստանում է իր բաժինը: Միայն 2015 թվականին Nike-ը Ջորդանին վճարել է 100 միլիոն դոլլար:


Պատմության մեջ ամենամեծ եկամուտներ ստացած մարզիկների լավագույն եռյակում են հայտնվել ամերիկացի գոլֆիստներ Թայգեր Վուդսը (1.65 միլիարդ դոլլար) և Առնոլդ Պալմերը (1.35 միլիարդ դոլլար) որը իր մահկանացուն կնքեց այս տարվա սեպտեմբերին 87 տարեկանում: