Դեկտեմբեր 15 2016

Ամենաազդեցիկը

Ամենաազդեցիկը

Forbes ամսագիրը չորրորդ անգամ անընդմեջ աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:


«Ռուսաստանի նախագահն իր երկրի ազդեցությունը տարածում է աշխարհի բոլոր անկյուններում՝ հայրենիքից մինչև Սիրիա և ԱՄՆ նախագահական ընտրություններ: Պուտինը շարունակում է ստանալ այն, ինչ ուզում է»,- այսպես է մեկնաբանել ամսագիրն իր որոշումը:


Վարկանիշի երկրորդ տեղում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն է, իսկ գործող նախագահ Բարաք Օբաման հայտնվել է 48-րդ տեղում:


Երրորդ հորիզոնականում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, այնուհետև՝ Չինաստանի նախագահն ու Հռոմի պապը:


Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի տասնյակում ընդգրկվել են նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, գործարարներ Բիլ Գեյթսը, Լարի Փեյջը  և Մարկ Ցուկերբերգը: Ընդ որում` Ցուկերբերգը վարկանշային ցուցակի ամենաերիտասարդ մասնակիցն է: