Դեկտեմբեր 19 2016

Թուրքիան` ամենաանգրագետ երկրների տասնյակում

Թուրքիան` ամենաանգրագետ երկրների տասնյակում

Որևէ եվրոպական երկիր այս ցանկի առաջին տասնյակում տեղ չի գտել:


Բրիտանական Ipsos MORI գործակալությունը ուսումնասիրել է աշխարհի 40 երկրների կրթվածության մակարդակը: 


Թուրքական Ermenihaber.am-ի փոխանցմամբ` հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին անցկացված հարցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 27.250 մարդ: Յուրաքանչյուր երկրից հարցմանը ներգրավվել է 500-1000 քաղաքացի:


Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ Թուրքիան կրթության ամենացածր մակարդակ ունեցող երկրների ցանկում 9-րդն է: Նշվում է նաև, որ որևէ եվրոպական երկիր այս ցանկի առաջին տասնյակում տեղ չի գտել:


Ավելի վաղ հրապարակված «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) քննությունների արդյունքների համաձայն՝ ուսման առաջադիմության առումով Թուրքիան 70 երկրների ցանկում 52-րդն էր: