Դեկտեմբեր 15 2016

Թուրքական նավահանգիստների փոխարեն

Թուրքական նավահանգիստների փոխարեն

Ահաբեկչությունների ալիքից հետո միջազգային ընկերությունները հրաժարվում են թուրքական նավահանգիստներից:


Լյուքս դասի զբոսանավերով ծովային շրջագայություններ կատարող միջազգային ընկերությունները հրաժարվում են թուրքական նավահանգիստներում իրականացվող կանգառներից:


Համաշխարհային ընկերությունների երթուղիներից թուրքական կանգառների դուրս մնալը պատճառաբանվում է անվտանգության նկատառումներով: Այսպես, օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Princess Cruises լյուքս դասի զբոսանավի երթուղուց հանվել է 2017թ. համար դեպի թուրքական նավահանգիստներ նախատեսված 50 երթ:


Ծովային զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավար Էրքութ Օնենի խոսքով միջազգային շրջագայություններ կազմակերպող ընկերությունները 80%-ով կրճատել են թուրքական նավահանգիստներում կանգառների թիվը: 


Թուրքական նավահանգիստների փոխարեն` միջազգային հայտնի ընկերությունները նախապատվությունը տալիս են Հունաստանի կղզիներին և Չեռնոգորիային: